Apple-ը թողարկել է թարմացում iTunes-ի, iPhoto-ի և Aperture-ի համար

Apple-ը թողարկել է iTunes-ի 11.3.1 թարմացումը Mac և Windows համակարգիչների համար: Նոր տարբերակում վերացվել են մի շարք սխալներ (bug):

Welcome-590x368

Թարմացումը կարելի է ներբեռնել Mac App Store-ի Software Update-ի միջոցով: Հիշեցնենք, որ նախորդ տարբերակն ուներ HD ֆիլմերի հավելված նյութեր անվճար ստանալու հնարավորություն:

Դե իսկ iTunes 12 տարբերակը՝ թարմացված դիզայնով և նոր ֆունկցիաներով կթողարկվի այս աշնանը:

Թարմացման հետ միասին Apple-ը թողարկել է նաև թարմացումներ Digital RAW Camera-ի համար, որն ապահովում է iPhoto և Aperture ծրագրերի համատեղելիությունը մի շարք թվային ֆոտոխցիկների հետ (Nikon COOLPIX P340, Nikon 1 V3, Olympus OM-D E-M10, Olympus STYLUS 1, Panasonic LUMIX DMC-GH4, Sony Alpha ILCE-7S, Sony Alpha ILCE-5000, Sony AlphaILCE-6000, Sony Alpha SLT-A77 II և Sony Cyber-shot DSC-RX100 III):