Google-ը թողարկել է Drive Slides հավելվածը Apple սարքերի համար

iOS_shots_forBlog-1-590x423Google ընկերությունը հայտնել է Google Drive Slides հավելվածի թողարկման մասին՝ նախատեսված iPhone և iPad սարքերի համար: Բացի դրանից, ինտերնետ հսկան թարմացրել է iOS-ի համար ավելի վաղ թողարկված Docs և Sheets ծրագրերը:

Անհատական համակարգիչների օգտագործողները վաղուց են կարողանում օգտագործել Slides-ը դիտարկչի միջոցով: Apple սարքերի տարբերակը կատարում է նմանատիպ ֆունկցիաներ՝ թույլ է տալիս ստեղծել և խմբագրել ներկայացումներ, կիսել դրանք համատեղ դիտման և խմբագրման համար, ինչպես նաև աշխատել Microsoft PowerPoint ֆորմատի ֆայլերի հետ:

Slides-ը կարելի է անվճար ներբեռնել App Store-ից:

2014-08-26-08-52-19-Скриншот-экрана-590x260

Docs և Sheets ծրագրերի նոր թարմացումն իր հերթին թույլ է տալիս դիտել և խմբագրել Microsoft Excel և Microsoft Word ֆորմատների ֆայլեր: Sheets-ում ավելացել է դիագրամաներ ստեղծելու հնարավորություն, ինչպես նաև որոնման կոճակ:

Google Docs և Google Sheets ծրագրերի թարմացումները նույնպես հասանելի է ներբեռնման համար App Store-ից: