IFA 2014. Ներկայացվել է Moto G սմարթֆոնի նոր տարբերակը (ֆոտո, վիդեո)

Motorola ընկերությունը քիչ առաջ իր կայքում ներկայացրել է իր Moto G սմարթֆոնի թարմացված տարբերակը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարբերակում հնարավոր կլինի փոխել հեռախոսի կափարիչները տարբեր վառ գույներով:

moto g
Ինչ վերաբերում է տեխնիկական տվյալներին, ապա փոխվել է սմարթֆոնի էկրանը` դառնալով 5 դյույմ` 4,5-ի փոխարեն, իսկ հիմնական և դիմային տեսախցիկները դարձել են համապատասխանաբար 8 և 2 ՄՊ`5 և 1,3 ՄՊ-ի փոխարեն: Սմարթֆոնն ունի արդեն նաև microSD հիշողության քարտի հնարավորություն և դիմային ստերեոբարձրախոսներ:

nexus2cee_newg_thumbՆոր Moto G-ն աշխատում է Snapdragon 400 (GPU Adreno 305) պրոցեսորով, ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8 կամ 16 ԳԲ ներքին հիշողություն, Wi-Fi 802.11ac և BT 4.0LE մոդուլներ, 2070 մԱժ տարողությամբ մարտկոց:

Սմարթֆոնն աշխատում Android 4.4.4 KitKat օպերացիոն համակարգով, սարքի չափսերն են  70,7×141,5×10,99 մմ, քաշը 149 գրամ է: Ընկերությունը նախատեսում է նաև թողարկել երկու SIM-քարտով մոդել: Սմարթֆոնն այսօրվանից ԱՄՆ-ում կվաճառվի $179 դոլարով: Վաճառքն այսօր կմեկնարկի նաև Հնդկաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Գերմանիայում, որոշ ժամանակ անց նաև այլ երկրներում:

Աղբյուրը` http://motorola-blog.blogspot.ru/