Հաքերները կոտրել են Yandex-ի ավելի քան մեկ միլիոն փոստարկղ

400460Այսօր ցանցում տեղադրվել են մեկ միլիոնից ավել Yandex փոստարկղերի հասցեներ և դրանց գաղտաբառերը: Տեղեկատվությունն ունի տեքստային փաստաթղթի տեսք: Այս մասին տեղեկացնում է Habrahabr-ը:

Թե ինչու է նման արտահոսք տեղի ունեցել, առայժմ անհայտ է: Մեկնաբանություններում մարդիկ գրում են, որ փաստաթղթում հանդիպող փոստարկղերի առնվազն 10-ից 8-ը ներկա պահին գործող են:

Իսկ ferra.ru-ն հայտնում է, որ Yandex-ը ժխտել է, որ նման արտահոսք է տեղի ունեցել: Վերջինս հայտնել է, որ իրենց կայքը հուսալի է, և Yandex-ի սերվերը չեն կոտրել, իսկ գաղտնաբռերի արտահոսքը կարող է լինել օգտագործողների համակարգիչներում վիրուսների առկայության հետևանքով:

Աղբյուրը՝ habrahabr.ru