Apple-ը ներկայացրել է սեփական վճարային համակարգը

Apple-ը ներկայացրել է սեփական վճարային համակարգը

payԻր նոր արտադրանքների շնորհանդեսի ընթացքում Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների համար նախատեսված վճարային համակարգ, որն աշխատում է Touch ID մատնահետքի սենսորով, Secure Element նոր ֆունկցիայով և NFC-ով:

Այս կամ այն ծառայության դիմաց վճարելու համար վերոնշյալ սմարթֆոնները պետք է մոտեցնել տերմինալին և սեղմել Touch ID կոճակը: Ինչպես հավաստում են Apple-ի ներկայացուցիչները, կրեդիտային քարտերի համարները կպահպանվեն ու կփոխանցվեն միայն Secure Element-ի միջոցով, և եթե հեռախոսը կորի կամ գողացվի, օգտագործողը կկարողանա արգելափակել վճարումները Find my iPhone-ի միջոցով:

Բացի այդ` Secure Element-ը չի պահպանում հիշողության մեջ գնումների մասին տեղեկություններ, և գանձապահները չեն կարողանա տեսնել վճարողի տվյալները:

Apple Pay-ը սկզբնական շրջանում հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում և կգործարկվի արդեն հոկտեմբերին` iOS 8-ի թողարկման հետ միասին: Ծառայությունը կաշխատի American Express, Mastercard և Visa քարտերի հետ:

Աղբյուրը` theverge.com