Վիճակագրություն. 40%-ով դիտումների աճ 1 օրում

Աշխարհի ամենատարածված սպորտաձևը՝ ֆուտբոլը, իր մեծաթիվ երկրպագուներն ունի նաև Հայաստանում:

Սեպտեմբերի 7-ից 8-ը www.qanon.am-ում գրանցված հայկական կայքերից ամենաշատ դիտումներ ունեցողը եղել է ArmFootball.com-ը։ Վերոնշյալ կայքի դիտումները սկսեցին աննախադեպ արագությամբ ավելանալ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման օրը՝ սեպտեմբերի 7-ին, երբ ArmFootball.com-ն ունեցավ 80887 դիտում: Սակայն կայքի հաճախելիությունն իր գագաթնակետին հասավ հաջորդ օրը, երբ խաղն արդեն ավարտվել էր, և բուռն քննարկումներ էին ծավալվում վերջինիս շուրջ. դիտումների ցուցանիշը 98782 էր:

Ամենամեծ արձագանքը ստացավ Սիմոն Կյաերի «Ես խոնարհվում եմ Մխիթարյանի տաղանդի առջև» հայտարարությամբ նյութը, որը դիտվել էր 7693 անգամ:

Պետք է փաստել, որ սեպտեմբերի 8-ին ըստ www.qanon.am-ի տվյալների կայքի հաճախելիությունը կրկին վերադարձավ իր սովորական ցուցանիշին՝ 67575:
ittrend600x400