ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թ. մրցանակը ստանալու է Մարիո Մացոլան

«Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան այս տարի կստանա Հայաստանի նախագահի մրցանակը՝ ՏՏ ոլորտում իր համաշխարհային ներդրման համար:  Այս մասին հայտարարել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Հիշեցնենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին:

Մուսայելյանի խոսքվ՝ «Cisco» ընկերությունն ապագա սերնդի հաշվիչ կենտրոնների ինժեներական լուծումների և ցանցային տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համաշխարհային լուրջ ընկերություն է:

mariom1Մարիո Մացոլան Հայաստանում կլինի նոյեմբերի 9-ին՝ մրցանակաբաշխությունից երկու օր առաջ: «Մացոլան նախ ծանոթացել է, թե ովքեր են եղել նախկին մրցանակակիրները, ապա միանգամից համաձայնվել է գալ Հայաստան, ասել է, որ իր համար մեծ պատիվ է մրցանակ ստանալ Հայաստանի նախագահից»,- ասաց Հ. Մուսայելյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2009թ., և այդ տարի  համաշխարհային ՏՏ մրցանակին է արժանացել «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Քրեյգ Բարրետը:

«Այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի տեղեկատավական և հողարդակցային ոլորտներում համաշխարհային մեծ ներդրում ունեցող մարդկանց բերել Հայաստան, որտեղ նրանք իրենց հետ կբերեն նոր բիզնես մշակույթ, մտածելակերպ, կհանդիպեն տեղի մասնագետներին, ուսանողներին, փորձի փոխանակում կանեն և այլն»,-հավելեց Մուսայելյանը: