Այսօր iOS 8 օպերացիոն համակարգը հասանելի կդառնա օգտագործողներին

ios-8-screenshot-iphone-6-fullԱյսօր տեղի կունենա iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակի թարմացումը, որը պարունակում է մի շարք փոփոխություններ: Թարմացման մեկնարկի կոնկրետ ժամը հայտնի չէ, սակայն նախորդ տարիներին դա տեղի է ունեցել ԱՄՆ ժամանակով ժամը 10:00-ին:

iOS-ի թարմացումը հնարավոր կլինի կատարել անլար տարբերակով և USB-միացումով (օգտագործեկով iTunes-ը): Նշենք, որ դրանից առաջ պետք է սմարթֆոնի լիցքը լինի ոչ պակաս, քան 80%:

Ըստ Apple-ի` iOS 8-ը հասանելի կլինի iPhone 4s, iPhone 5, iPhone 5с, iPhone 5s, iPpad 2, iPad 3, iPad 4, iPad Air, iPad Mini, iPad Mini Retina, 5-րդ սերիայի iPod Touch մոդելների համար:

Սպասվող նորամուծությունները հետևյալն են.

  • Health hub հավելված, որը նախատեսված է ֆիտնես-գաջեթների հետ սինքրոնացվելու, այրված կալորիաներն ավտոմատ հաշվարկելու, սրտի աշխատանքին հետևելու և օրվա մեջ օգտագործողի ֆիզիկական ակտիվությանը հետևելու համար,
  • Էլ.փոստով, Facebook-ով կամ Twitter-ով հաղորդագրությունները միանգամից ծանուցումների կենտրոնից ուղարկելու հնարավորություն,
  • Նոր QuickType ստեղնաշար, որը գուշակում է ոչ միայն բառերն, այլև արտահայտությունները,
  • Այլ մշակողների կողմից ստեղծված ստեղնաշարեր օգտագործելու հնարավորություն:

Բացի նորամուծություններից` սպասվում են նաև տարբեր փոփոխություններ:

Աղբյուրը` phonearena.com