Փորձարկվել է iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի էկրանների ամրությունը

Փորձարկվել է iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի էկրանների ամրությունը

401990Աշխարհի մի քանի երկրում վաճառքի նոր դուրս եկած iPhone 6-ը և iPhone 6 Plus-ն արդեն սկսել են փորձարկվել: Դեյվիդ Ռեհիմին PhoneBuff-ի հետ համատեղ կատարել է վերջիններս վայր գցելու թեստ՝ դրանց ամրությունը ստուգելու համար: Նա մի քանի անգամ գցել է սմաթֆոնները մայթի քարե սալիկներին: PhoneBuff-ի ներկայացուցիչը մյուսների պես իր հերթին է սպասել, որպեսզի առաջիններից մեկը գնի iPhone 6 և iPhone 6 Plus՝ միայն դրանք կոտրելու համար: Սակայն այս տեղեկատվությունը կարող է օգտակար լինել նորույթի մյուս օգտագործողների համար:

Դրոփ-թեստի արդյունքում հայտնի է դարձել, որ iPhone 6-ը հաջողությամբ է անցել հակառակ կողմի վրա ընկնելու փորձությունը. այն ստացել է նվազագույն վնասվածքներ՝ փոքրիկ քերծվածքներ և ճաքեր: Իսկ էկրանի վրա ընկնելը հանգեցրել է ճաքերի ողջ սմարթֆոնի վրա:

Պարզվել է, որ iPhone 6 Plus-ն ավելի քիչ դիմակայուն է. հակառակ կողմի վրա ընկնելիս այն գրեթե չի վնասվել, իսկ ընկնելով ծայրին՝ կոտրվել է: Երբ iPhone 6 Plus-ը գցել են էկրանի վրա, այն ջախջախվել է ամբողջությամբ: Սակայն 2 սմարթֆոնն էլ կոտրված վիճակում շարունակել են աշխատել:


Ըստ PhoneBuff-ի թեստի` iPhone 6-ը և iPhone 6 Plus-ը այնքան ամուր և դիմացկուն չէին, ինչպես սպասվում էր: Կարծես թե iPhone 5-ն ավելի ամուր էր, քանի որ այն բավականին բարեհաջող էր անցնում նման թեստերը:

Աղբյուրը՝ ferra.ru