iOS 8-ի 5 լավագույն հավելվածները

iOS 8-ի 5 լավագույն հավելվածները

2 օր առաջ նոր iOS 8-ի թողարկումը մեծ ուրախության առիթ դարձավ, քանի որ այն թույլ է տալիս արդեն ավելացնել համակարգում կողմնակի հավելվածների վիջեթները: Նոր ՕՀ-ում թարմացվել են նաև մի շարք ծրագրեր, որոնցից լավագույն 5-ը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

pocket
Pocket

Այժմ Pocket-ի հոդվածները կարելի է մեկ քլիքով ներբեռնել դիրտարկչից կամ ցանկացած այլ հավելվածից, որը կկատարի այդ գործողությունը: Pocket-ը կարդում է նաև Handoff. կարելի է հոդվածը սկսել կարդալ iPhone-ով, իսկ ավարտել համակարգչով:

evernote
Evernote

Evernote-ը, ինչպես և Pocket-ը, ավելացրել է կոճակ, որի շնորհիվ կարելի է ներբեռնել նշումները ցանկացած հավելվածից: Պրեմիում օգտագործողներն այժմ կարող են օգտվել մատնահետքի Touch ID սենսորով unlock անելու հնարավորությունից: Գլխավոր նորույթը դարձել է ծանուցումների վահանակից նշումներ կատարելու հնարավորությունը:

1passw

1Password

Երեկ 1Password-ը դարձավ անվճար, ինչը մեծ զարմանք առաջացրեց շատերի մոտ: Այժմ հավելվածը կունենա պրեմիում գործառույթներ նրանց համար, ովքեր ներբեռնել են այն անվճար: Թարմացված 1Password-ը աշխատում է Touch ID-ի հետ, ինտեգրված է Safari-ին և թույլ է տալիս արագ մուտք գործել նույնիսկ կողմնակի հավելվածներ:

clear
Clear

Clear-ն ունի միայն մեկ կարևոր թարմացում. ծանուցումների վահանակում այժմ կա տվյալ օրվա բոլոր հանձնարարությունները ցույց տվող վիջեթ:

wounderlist

Wunderlist

Ինչպես և Clear-ում, Wunderlist-ում ևս հայտնվել է տվյալ օրվա պլանները նայել թույլ տվող գործառույթ: Ավելացել է խնդիրները Safari-ի օգնությամբ Wunderlist-ում պահպանելու հնարավորությունը: Հավելվածն այժմ կարդում է Handoff ինտերակտիվ ծանուցումները ապակոդավորման էկրանին: Wounderlist-ն օպտիմիզացված է iPhone 6-ին և iPhone 6+.-ին:

Աղբյուրը՝ lifehacker.ru

Բաժիններ: Հավելվածներ, Տեխնո