My Go GoFone սմարթֆոնի վրա արդեն կարելի է տեսնել Windows-ի լոգոտիպը

GoFone-GF47W-Windows-Mobile-8-Smartphone-LHSComboԻնչպես արդեն գիտենք, Microsoft ընկերությունում որոշել են հրաժարվել Nokia և Windows Phone բրենդերից: Ըստ GeeksOnGadgets պարբերականի` Microsoft-ի առաջիկա գովազդային արշավներում արդեն իսկ կբացակայեն վերը նշված բրենդերը:

Արդեն այսօր կարելի է տեսնել առաջին հեռախոսը, որի վրա Windows Phone-ի փոխարեն գրված է Windows: Այս մոդելը My Go ընկերության GoFone GF47W հեռախոսն է, որը թերևս առանձնանում է միայն հաստությամբ (7,1 մմ): Հայտնի չէ անգամ սարքի արժեքը, բայց դրա ետևի մասում կարելի է տեսնել լոգոտիպը, որը, ըստ Microsoft-ի, դառնալու է նրա բջջային հարթակի ներկայացման նոր սկիզբը:

Ինչ վերաբերվում է սարքային տվյալներին, ապա սմարթֆոնն ունի քառամիջուկ Qualcomm Snapdragon 200 պրոցեսոր` 1 ԳՀց հաճախությամբ: Էկրանը 4,7 դյույմ անկյունագիծ ունի և 1280 х 720 կետայնություն: Օպերատիվ հիշողությունը 1 Գբ է, իսկ հիմնականը` 8 Գբ, microSD քարտով ընդլայնվելու հնարավորությամբ:

GoFone-Windows-branding-820x420

Բացի դրանից` սարքն ունի 2 և 8 Մպ առջևի և ետևի տեսախցիկներ, 802.11 b/g/n Wi-Fi և Bluetooth, իսկ մարտկոցը 1800 մԱ/ժ է: Հեռախոսը կունենա նաև 2 SIM-քարտի հնարավորություն:

Աղբյուրը` GeeksOnGadgets.com