Google-ը կպաշտպանի օգտագործողների տվյալները հատուկ ծառայություններից

Google-ը կպաշտպանի օգտագործողների տվյալները հատուկ ծառայություններից

mobilde-device-security_10921982Google ընկերությունը Android օպերացիոն համակարգում շուտով կներդնի ինֆորմացիան կոդավորող համակարգ, որի նպատակն է պաշտպանել օգտագործողների տվյալները հատուկ ծառայություններից: Այս մասին գրում է The Washington Post թերթը:

Մշակումը կներդրվի Android L օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններում և պլանշետներում: Սպասվում է, որ L-ը պատրաստ կլինի հոկտեմբերին: Կոդավորման համակարգը մշակվել է Google-ի կողմից դեռևս 2011-ին, սակայն այն աշխատել է միայն օգտագործողի ցանկությամբ, ոչ թե բոլոր սարքերում: Իսկ այժմ ֆունկցիան կմիանա ավտոմատ կերպով, իսկ սարքի տվյալները տեսնելու համար անհրաժեշտ կլինի մուտքագրել գաղտնաբառը:

Նման նորամուծություն հայտնվել է նաև iOS 8-ում: Նշենք, որ երեկ Wikileaks-ի համահիմնադիր Ջուլիայն Ասանժը մեղադրել է Google ընկերությանը լրտեսության մեջ` նշելով, որ ընկերությունը վաճառում է իր օգտագործողների տվյալները գովազդատուներին և այլ հետաքրքրվողներին:

Աղբյուրը` washingtonpost.com