Նոր մանրամասներ Apple Watch-ի մասին

402406Թեև Apple ընկերությունը ներկայացրեց իր Watch խելացի ժամացույցը iPhone 6 և iPhone 6 Plus սմարթֆոնների հետ համատեղ, սարքի տեխնիկական տվյալների մանրամասներն այդպես էլ չհայտարարվեցին: Cowen and Company ընկերության փորձագետ Թիմաթի Էրքըրին փորձել է պարզել խելացի ժամացույցի տեխնիկական տվյալները: Ըստ նրա` Watch-ը կունենա 512 ՄԲ DRAM օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողությունը կարող է լինել 4 և 8 ԳԲ:

Փորձագետի տվյալներով` Apple Watch-ը կունենա Broadcom BCM43342 անլար կապի չիպ, որի նմանն օգտագործվում է նաև iPhone 5s-ում, անլար լիցքավորման համակարգ, NFC-չիպ և Wi-Fi մոդուլ:

Հիշեցնենք, որ Apple Watch-ի գինը սկսվելու է $349-ից, և թողարկվելու է այն հաջորդ տարվա ընթացքում:

Աղբյուրը` AppleInsider.com