Apple-ը հետ է կանչում iOS 8.0.1 թարմացումը

54dcc53449ce4b1181a1cb2d862bd588Apple ընկերությունը դեռ նոր էր թողարկել iOS 8 օպերացիոն համակարգի առաջին թարմացումը` 8.0.1-ը, բայց մի քանի ժամ չանցած ստիպված եղավ հետ կանչել այն:  iOS 8.0.1-ը պարունակում էր Safari դիտարկչի, AirDrop ծառայության և այլ սխալների ուղղումներ, սակայն թարմացումը տեղադրելուց հետո շատ օգտագործողների մոտ նկատվել էին կապի և Touch ID մատնահետքի սկաների աշխատանքի խնդիրներ:

Բազմաթիվ օգտագործողներ iOS 8.0.1-ը տեղադրելուց հետո մնացել են առանց բջջային կապի և զանգեր կատարելու հնարավորության: Առայժմ խոսքը iPhone 6 և 6 Plus սմարթֆոնների մասին է, սակայն չի բացառվում, որ խնդիրներ ունենան նաև iPhone-ի նախորդ սերունդները:

Եթե դուք արդեն տեղադրել եք թարմացումն ու կանգնել խնդիրների առաջ, հետևեք այս ուղեցույցինiOS 8-ին վերադառնալու համար:

Աղբյուրը` Habrahabr