Կոնցեպտ. Apple Watch-ը` նորաձև բրենդների ոճով (ֆոտո)

kCUAHd3HlchkNgdYoTJrYw-articleФинц Ло (Finz Lo) գրաֆիկական դիզայները պատկերացրել է, թե ինչ տեսք կունենային Apple Watch խելացի ժամացույցները, եթե դրանք թողարկվեին հայտնի բրենդների կողմից: Դիզայներն իր պատկերացումները «հանձնել է թղթին» և ներկայացրել, թե ինչպիսին կլինեին Alexander Wang, Chanel, Maison Martin Margiela, Louis Vuitton և Givenchy բրենդների ոճով Watch-երը:

Հիշեցնենք, որ Apple Watch-ը թողարկվել է սեպտեմբերի 9-ին: Այն վաճառքի դուրս կգա երեք տարբերակով. Apple Watch` մետաղական կորպուսով և շափյուղային ապակով, Apple Watch Sport` ալյումինե կորպուսով և պաշտպանիչ ապակով ու Apple Watch Edition` պատրաստված 18 կարատանոց վարդագույն և դեղին ոսկուց և շափյուղային ապակուց:

Երկար սպասված խելացի ժամացույցի վաճառքը կմեկնարկի 2015-ի սկզբին: ԱՄՆ-ում գաջեթի գինը կսկսվի 349 դոլարից:

ncVI8-198vkrs1tF9wXTvQ-article P3SOWQgScDkXnbEUtiY8hw-article JOLkLLketgOB59qy5XYwyQ-article jBT9sWWFCI216JuHCqUc0Q-article 5CYqwfEGDrn7QfFO8lmyEA-article

 

Աղբյուրը` flnz.tv