Apple-ը պատասխանել է, թե ինչու են ճկվում նոր iPhone-ները (վիդեո)

iPhone-5-Tordu-00-640x468Apple ընկերությունը TechCrunch հայտնի տեխնոբլոգին պատասխանել է, թե ինչու են օգտագործողների գրպաններում ճկվում ու դեֆորմացվում նոր iPhone-ները: Ըստ ընկերության` սա ընդամենը մեծ աղմուկ է ոչնչից, քանի որ այդպիսի դեպքերն ընդամենը 9 են 10 միլիոնից:

«Եթե հեռախոսը նորմալ օգտագործվի, նման խնդիր չի առաջանա, իսկ հրապարակված տեսանյութերում հստակ երևում է, որ օգտագործողները մեծ ուժ գործադրելով են դեֆորմացնում սմարթֆոնը»,-ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ նշվում է, որ գրպանում դրված iPhone 6-ը հնարավոր չէ ծռվի, քանի որ այն ունի ներկառուցված մետաղյա և տիտանային ամրակներ, որոնք ուժեղացնում են սմարթֆոնի թույլ մասերը:

Նշենք, որ վաճառքի դուրս գալուց առաջ, ինչպես բոլոր հեռախոսներն, այնպես էլ iPhone 6-ն ու 6 Plus-ը անցնում են տարբեր թեստեր, այդ թվում նաև ճկման: Որպես օրինակ` կարող եք դիտել Nokia-ի հեռախոսներից մեկի թեստավորումը, որն անցկացվել է դեռևս 2008թ.:

Աղբյուրը` techcrunch.com