Hay Tar հավելվածը դարձել է անվճա՞ր

Hay Tar հավելվածը դարձել է անվճա՞ր

10672109_761935530519626_3153474897007494377_nՄի քանի օր առաջ iOS օպերացիոն համակարգի օգտագործողների համար թողարկվել է Hay Tar հավելվածը, որը թույլ է տալիս Apple ընկերության արտադրանքի օգտատերերին հայատառ գրել: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ նախարարությունը բանակցում է Hay Tar-ը անվճար դարձնելու համար:

«Հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծման և ավելացման հարցը մեր գերակայություններից է: Դեռևս 2013 թվականին ես դիմել եմ Apple ընկերությանը` առաջարկելով իրենց հայերեն լեզվով գրառումների համար ծրագիր ստեղծել:

Շատ ուրախ եմ, որ հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է այս հնարավորությունը iOS8 օպերացիոն համակարգի շրջանակներում:

Հաշվի առնելով, որ Hay Tar հավելվածը մի կողմից բուռն հետաքրքրություն է առաջացրել, իսկ մյուս կողմից` վճարովի է, ես դիմել եմ ծրագրի հեղինակներին և սկսել ենք բանակցություններ այս ծրագիրը անվճար և բոլորին հասանելի դարձնելու ուղղությամբ:

Մոտակա 10 օրվա ընթացքում կտեղեկացնեմ ձեզ վերջնական արդյունքների մասին»,-գրել է նախարարը:

01:47. թարմացում. Քիչ առաջ Hay Tar հավելվածի ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկացրեց, որ հավելվածն արդեն դարձել է անվճար, սակայն նշենք, որ App Store-ում դեռևս տեղադրված է նախկին գինը: