Յուրահատուկ արտաքին կողպեք՝ Haven (վիդեո)

ittrend600x400Վերջապես Kickstarter-ում ներկայացվել է Haven արտաքին կողպեքը: Այն կառավարվում է Wi-Fi-ի և Bluetooth-ի միջոցով: Կողպեքը կարելի է բացել ոչ միայն հեռախոսով կամ հատուկ նշումով, այլ նաև համացանցի օգնությամբ: Օգտագործողը կարող է նաև իր ծանոթներին ուղարկել կողպեքի էլեկտրոնային բանալիները: Ներսից Haven-ը կարելի է բացել հատուկ ոտնակի միջոցով:

Սարքն ունի ներկառուցված արագաչափ, որը, կողպեքը կոտրելու փորձի դեպքում, արագ ծանուցում է ուղարկում տիրոջը: Haven-ը նաև աշխատում է Apple HomeKit-ով և կարող է փոխազդել Nest սարքերի հետ: Կողպեքի ստեղծողները պլանավորում են իրենց սարքին ավելացնել Zigbee-ի և Z-Wave-ի հետ աշխատելու հնարավորություն, ինչը զգալիորեն կընդլայնի ավտոմատացման համար համատեղելի հարթակների ցանկը: Բջջային հավելվածը կստեղծվի երկու օպերցաիոն համակարգի համար՝ iOS և Android:

Նախագիծը դեռևս գտնվում է նախնական փուլում, իսկ վերջնական արտադրանքը կներկայացվի 2015թ.-ի օգոստոսից ոչ շուտ: Սարքի մոտավոր արժեքը $299 է:

Աղբյուրը՝ kickstarter.com