Photoshop-ից հնարավոր կլինի օգտվել անմիջապես Chrome-ի միջոցով

photoshopGoogle և Adobe ընկերությունները ստեղծելու են Photoshop գրաֆիկական խմբագրիչի տարբերակ, որը նախատեսված է լինելու Google Chrome դիտարկչի համար: Հավելվածը մշակվելու է Project Photoshop Streaming ծրագրի շրջանակներում:

Սկզբում Photoshop-ի օնլայն տարբերակը կհայտնվի Chrome օպերացիոն համակարգով աշխատող խրոմբուքներում, որոշ ժամանակ անց այն հասանելի կլինի նաև Windows-ով աշխատող համակարգիչներում և Google Chrome դիտարկչում: Առայժմ հայտնի չէ` արդյոք դա կլինի գրաֆիկական խմբագրիչի լիարժեք տարբերակը, թե ոչ:

Ապագայում ընկերությունները ծրագրում են Chrome OS-ում հասանելի դարձնել Adobe Creative Cloud փաթեթի այլ ծրագրեր, ինչպիսիք են Audition, Lightroom, Illustrator, InDesign: Նորամուծության գլխավոր առավելությունը կլինի այն, որ հավելվածներն ակտիվ կօգտագործեն ամպային ծառայությունները, և ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած սարքից:

Աղբյուրը` Adobe Audition Exchange