Հայտվել է HTC M8 Eye-ի առաջին պաշտոնական նկարը

իիՀամացանցում հայտնվել է HTC M8 Eye սմարթֆոնի առաջին նկարը: Այն տեղադրել է Weibo չինական սոցցանցի @evleaks անունով օգտագործողը: Ինչպես և սպասվում էր, նորույթի շնորհանդեսը կլինի հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 8-ն: HTC ընկերությունն ավելի վաղ լրատվամիջոցներին ուղարկել էր հրավերներ:

Նորույթը ունենալու է 13 ՄՊ հիմնական տեսախցիկ, այլ ոչ թե 4 ՄՊ UltraPixel, ինչպես HTC One (M8)-ը: Ենթադրվում է, որ HTC M8 Eye-ի մյուս հատկանիշները, բացի թարմացված տեսախցիկից, կլինեն նույնը, ինչ HTC One (M8)-ինը: Դրանց թվում են՝ 5 դյույմ սենսորային էկրանը, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսորը, Android 4.4.4 KitKat օպերացիոն համակարգը և այլն: Նշենք, որ օրիգինալ HTC One (M8)-ի տեսախցիկը ևս բավականին որակյալ է՝ 5Մպ:

Հնարավոր է, որ HTC M8 Eye-ի դիմային տեսախցիկը շատ ավելի բարձր լուծումներ ունենա, սակայն չի բացառվում նաև, որ փոփոխություններ չլինեն:

Աղբյուրը՝ ferra.ru