Facebook Messenger-ով շուտով հնարավոր կլինի գումար փոխանցել

Facebook-Free-Phone-Call-Messenger-A-Challenge-for-Phone-Operator2Facebook Messenger-ում հայտնաբերվել է օգտագործողների միջև գումարային փոխանցման ֆունկցիա, որը դեռևս չի ներկայացվել պաշտոնապես: Ֆունկցիան հայտնաբերել է Ստենֆորդի համալսարանի ուսանող Էնդրյու Օդը, հաղորդում է TechCrunch տեխնոբլոգը:

Ուսանողը գտել է համապատասխան կոդը iOS օպերացիոն համակարգի համար նախատեված հավելվածում` օգտվելով Cycrypt ծրագրից: Գտնված ֆունկցիան թույլ է տալիս գումար ուղարկել ճիշտ այնպես, ինչպես լուսանկար ուղարկելիս: Փոխանցման համար պետք է սեղմել համապատասխան կոճակը, այնուհետև մուտքագրել գումարի չափը և սեղմել «Ուղարկել»: Նշենք, որFacebook-ը որևէ կերպ չի հրապարակի կատարված փոխանցումը:

Ծառայությունը, ինչպես երևում է, աշխատելու է միայն դեբետային քարտերով: Էնդրյուի խոսքով` ամեն նման փոխանցումը սոցցանցի համար կարժենա 40-50 ցենտ, սակայն օգտագործողներից ծառայության վճար չի գանձվի: Ենթադրվում է, որ ֆունկցիան հասանելի կդառնա ԱՄՆ-ում մի քանի ամսից: Նշենք, որ Facebook Messenger-ն այժմ ղեկավարում է PayPal-ի նախկին ղեկավար Դեյվիդ Մարկուսը:

Աղբյուրը` TechCrunch