Անչափահասը $46 հազար դոլար է ծախսել բջջային խաղում

Անչափահասը $46 հազար դոլար է ծախսել բջջային խաղում

game-of-war-attackԲելգիացի անչափահասը Game of War պայմական-անվճար բջջային խաղում ծախսել  է 37 հազ. եվրո (մոտ 46 հազ. դոլար): 15-ամյա պատանին օգտագործել է իր մոր կրեդիտային քարտը և գնել խաղում վաճառվող «ոսկիները», որոնք օգտագործել է խաղում արագ առաջ գնալու նպատակով:

Deredactie բելգիական պարբերականը գրում է, որ անչափահասի մայրը բավական ուշ է հայտնաբերել իր հաշվից մեծ գումարի անհետացումը, և արդեն հնարավոր չի եղել որևէ բան անել:

Խաղերի բելգիական հանձնաժողովն (Belgian Gaming Commission) ընդունել է, որ տվյալ փաստը հաստատում է խիստ կանոնների անհրաժեշտությունը` ընտանիքներին նման տխուր դեպքերից պաշտպանելու համար:

Աղբյուրը` Deredactie.be