Ամենաանսովոր տեսախցիկներով սմարթֆոնները

Այսօր գրեթե յուրաքանչյուր ժամանակակից սմարթֆոն տեսախցիկ ունի, և նույնիսկ երկուսը, բայց դրանց մեծ մասն ունի սովորական դիզայն, որն ընդամենը համապատասխանում է բջջայինին: Սակայն կան սմարթֆոններ, որոնց տեսքի հիմնական շեշտը դրված է տեսախցիկի վրա:


Altek Leo

3

2010թ. թողարկվեց Altek Leo սմարթֆոնը, որն առաջին Android-տեսախցիկն էր՝ համալրված 3x օպտիկական zoom-ի հնարավորությամբ ոսպնյակով: Տեսախցիկն ունի նաև 14 ՄՊ մատրիցա և քսենոնային ու դիոդային լուսարձակում: Սակայն չնայած նման տեսախցիկի Altek Leo սմարթֆոնը շատ հեռու է կատարելությունից: Այն ունի 3,2 դյույմանոց էկրան՝ 480×800 կետայնությամբ և 800 ՄՀց հաճախականությամբ պրոցեսոր:

Nokia 808 PureView

4

Չնայած նրան, որ 2012թ. Nokia 808 PureView սմարթֆոնն աշխատում էր ոչ թե Android-ով, այլ Symbian-ով, չենք կարող այն շրջանցել: Nokia-ի արտադրության այս սարքն ունի այն ժամանակվա համար ռեկորդային լուծումներով՝ 41 ՄՊ և Carl Zeiss օպտիկայով տեսախցիկ: Nokia 808 PureView-ն համալրված է քսենոնային լուսարձակմամբ, սակայն ամբողջ ֆոտոտեխնիկան դարձնում է սմարթֆոնը 18մմ-ով ավելի հաստ:

Nokia Lumia 1020

1Nokia 808 PureView-ի հաջորդը դարձավ Nokia Lumia 1020 սմարթֆոնը, որն ունի արդեն օպտիկական ստաբիլիզացում, ինչն էականորեն բարելավում է նկարի որակը: Սմարթֆոնն աշխատում է նոր Windows Phone օպերացիոն համակարգով, այլ ոչ թե հնացած Symbian-ով:

Oppo N1

5Ի տարբերություն ժամանակակից բջջայինների՝ չինական Oppo ընկերության սմարթֆոնն ունի միայն մեկ տեսախցիկ, որը, սակայն, կարող էր պտտվել՝ աշխատելով և որպես հիմնական տեսախցիկ, և որպես տեսազանգի տեսախցիկ: Այն ունի 13 ՄՊ լուծումներով մատրիցա:

HTC One (M8)

6HTC-ն դեռևս 2013թ.-ից սկսեց իր սարքերում տեղադրել տեսախցիկներ, որոնք մեգապիքսելների փոխարեն ունեին ուլտրապիքսելներ: Սակայն HTC One (M8) սմարթֆոնը համալրված է ոչ միայն ուլտրապիքսելային տեսախցիկով, այլև ունի 2-րդ տեսախցիկը՝ խավար ֆոնով նկարներ անելու համար:

Samsung Galaxy K zoom

7Կորեական ընկերության այս սմարթֆոնն ավելի շատ ընկալվում է որպես ՕՀ-ով և զանգահարելու հնարավորությամբ ֆոտոխցիկ: Այն համալրված է 20 ՄՊ մատրիցայով և 10 կարատանի օպտիկական zoom-ով: Տեսախցիկն ունի քսենոնային լուսարձակում և նկարահանման մի քանի եղանակ:

Panasonic Lumix CM1

8

Վերջինը մեր ցուցակում Panasonic-ի սարքն է: Ճապոնական ընկերությունը թողարկեց սմարթֆոն հայտնի Leica ընկերության օպտիկայով և համալրեց այն 20 ՄՊ սենսորով: Panasonic Lumix CM1-ի գլխավոր հնարավորությունը RAW ֆորմատով լուսանկարներ նկարահանելն է:

Աղբյուրը՝ androidinsider.ru