Opera Mini-ն դարձել է Samsung Gear S-ի առաջին դիտարկիչը

Samsung-Gear-S-750x422Փոքրիկ էկրանից ինտերնետային էջեր դիտելը հիմնականում բարդ ու անհարմար զբաղմունք է, բայց պետք չէ մոռանալ, որ վերջերս սմարթ-ժամացույցներից որոշներն իրենց սեփական SIM-քարտի հնարավորությունն ունեն, հետևաբար կարող են աշխատել սմարթֆոնից անկախ: Այդպիսի «խելացի» մոդելներից մեկն էլ Samsung Gear S-ն է, հատուկ որի համար Opera ընկերությունը մշակել է Opera Mini դիտարկչի նոր տարբերակը:

Samsung Gear S-ն աշխարհում միակ խելացի ժամացույցն է, որն աշխատում է Tizen ՕՀ-ով: Այժմ այս ժամացույցի օգտագործողները կարող են վայելել Opera Mini դիտարկիչը, որի հիմնական առավելությունը ինտերնետ-էջերի սեղմման ֆունկցիան է, որի շնորհիվ ինտերնետ կայքերը զբաղեցնում են հիշողության ավելի քիչ ծավալ ու ավելի արագ են բեռնվում: Ընդ որում՝ էջը չի կորցնում իր ֆունկցիոնալությունն ու արտապատկերվում է նույնությամբ, ինչ համակարգչի էկրանին:

samsung-gear-3-with-opera-mini

Բացի դրանից՝ Opera Mini-ն առայժմ Gear S-ի համար նախատեսված միակ համակարգն է, որի միջոցով կարելի է ֆայլեր բեռնել ինտերնետից: Ծրագիրը կարելի է բեռնել Samsung Gear Apps ինտերնետային խանութից լիովին անվճար, իհարկե եթե դուք Gear S ունեք:

Փաստացի այս քայլով Samsung-ը մեզ ևս մի քայլ մոտեցրեց խելացի ժամացույցների ու սմարթֆոնների բաժանմանը, իսկ թե ինչքանով հաջողություն կունենա գաջեթների այս ճյուղը, ցույց կտա ժամանակը:

Աղբյուրը՝ androidinsider.ru