Apple-ը գլխավորել է ամենահաջողված բրենդերի ցուցակը

777Interbrand ընկերությունը հրապարակել է Best Global Brands ցուցակը, որում ներկայացրել է 2014թ.-ի ամենահայտնի բրենդերը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Apple-ը: Ընկերության կապիտալն աճել է 21%-ով և կազմել $118մլրդ:

2-րդ տեղը զբաղեցնում է Google-ը: Կորպորացիայի արժեքն ավելացել է 15%-ով և հասել $107 միլիարդի: 3-րդ տեղում Coca-Cola-ն է (+3 %, $81մլրդ):

Տասնյակում կա տեխնոլոգիաներով զբաղվող ևս 2 ընկերություն. 5-րդ հորիզոնականում Microsoft-ն է (+3%, $61մլրդ), իսկ 7-րդում՝ Samsung-ը (+15%, $45մլրդ):

Վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաև մի քանի նոր ընկերություններ. DHL-ը (81-րդ տեղ), մեքենաներ արտադրող Land Rover-ը (91-րդ տեղ), FedEx-ը (92-րդ տեղ), սմարթֆոններ և պլանշետներ արտադրող Huawei ընկերությունը (94-րդ տեղ), ինչպես նաև Hugo Boss գերմանական բրենդը (97-րդ տեղ):

Ցուցակում առանձին նշվել են այն բրենդերը, որոնք անցյալ տարվա համեմատ աճ են ունեցել: Ամենամեծ հաջողության հասել է Facebook-ը. սոցցանցը գրանցել է 86% աճ և զբաղեցրել 29-րդ տեղը՝ $14մլրդ արդյունքով: Զգալիորեն թանկացել է նաև Amazon-ը (+25%, 15-րդ տեղ):

Աղբյուրը՝ lookatme.ru