Chrome դիտարկչի թարմացումը հանգեցնում է հայերեն տառատեսակի խնդիրների. ի՞նչ անել (ուղեցույց)

10151419_10203004731942157_5556006267613410845_nChrome 37.0.2062.124 տարբերակից 38.0.2125.101 m տարբերակին անցնելիս (Windows 7 ՕՀ-ում) հնարավոր են որոշակի խնդիրներ հայերեն տառատեսակների հետ մի շարք կայքերում, այդ թվում նաև http://google.am/ կայքում: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Վարդգես Ստեփանյանի էջից: Նա առաջարկում է հետևյալ լուծումները.

Ժամանակավոր լուծում 1.

1. C:\Program Files\Google\Chrome\Application\ (x64 համակարգերի համար C:\Program Files (x86)\Google\Chrome\Application) տիրույթում old_chrome.exe ու chrome.exe անունները տեղերով փոխում ենք` old_chrome-ը սարքելով chrome, chrome-ը՝  old_chrome.
2. C:\Users\Ձեր օգտանունը\appdata\Local\Google\Chrome տիրույթում անհրաժեշտ է User Data պանակի անունը փոխել, քանի որ դա ձեր փրոֆայլի տիրույթն է և այն ստեղծվել է Chrome-ի ավելի նոր տարբերակով:

10710791_10203005548922581_5210446672952485305_nRename անելուց հետո Chrome-ը նորից բացելու դեպքում այս տիրույթում ավտոմատ կերպով կստեղծվի նոր պանակ նման անունով:(Ուշադրությո’ւն. Ձեր դիտարկիչի բոլոր կարգավորումները գտնվում են User Data պանակում, նրա անունը փոխելուց հետո կարգավորումները անհասանելի կլինեն):
——
Ժամանակավոր լուծում 2.
1. http://gyazo.com/e6eb220518f96179759fb64178f5afa7

Վ. Ստեփանյանը նշում է նաև, որ ամենակարևորը չպետք է թողնել, որպեսզի Chrome-ը թարմանա: