Samsung Galaxy Note 4-ը կորացրել են և կրկին ուղղել (վիդեո)

Samsung Galaxy Note 4-ը կորացրել են և կրկին ուղղել (վիդեո)

Unbox Therapy-ն որոշեց կրկին փորձ կատարել և կորացնել հերթական սմարթֆոնը: Կարծես թե iPhone 6 Plus-ը կորացնելու փորձից հետո միևնույնը կատարվեց նաև այլ սմարթֆոննրի հետ, և այժմ հերթը հասավ Samsung Galaxy Note 4-ին: Հիշեցնենք, որ սմարթֆոնն ունի 5,7 դյույմանոց սենսորային էկրան՝ 2560х1440 կետայնությամբ, և տեղադրված է ալյումինե շրջանակով կաղապարի մեջ:

կ

Ինչպես ապացուցվում է Unbox Therapy-ի տեսահոլովակում, Samsung Galaxy Note 4-ը կարելի է կորացնել կաղապարի մոտավորապես նույն մասում, ինչ iPhone 6 Plus-ը, սակայն ավելի քիչ: Samsung-ի ֆաբլետը կորացնելու համար ավելի շատ ուժ է գործադրվել: Հետաքրքրական է, որ Samsung Galaxy Note 4-ը հեշտությամբ վերադարձվեց նախկին ձևին. այսինքն՝ սմարթֆոնն ուղղեցին առանց որևէ վնասվածքի:

Unbox Therapy-ն հետևություն է անում, որ Samsung Galaxy Note 4-ը կարելի է անվտանգ դնել գրպանում:

Աղբյուրը՝ Unbox Therapy