Ֆրանսիայում Twitter-ով հնարավոր կլինի գումարային փոխանցում անել

BPCE Twitter միկրոբլոգային սոցցանցը BPCE ֆրանսիական բանկի հետ համատեղ գործարկում է նոր ծառայություն, որը թույլ կտա օգտագործողներին գումարային փոխանցումներ անել թվիթների` գրառումների միջոցով: S-money ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն Ֆրանսիայի քաղաքացիների համար: Այն օգտագործելու համար անհրաժեշտ կլինի ունենալ միայն բանկային հաշիվ:

Ի տարբերություն Twitter Buy Now ֆունկցիայի, որի օգնությամբ օգտագործողները կարող են Home Depot, Burberry կամ նման այլ ցանցերում վճարել տարբեր ապրանքների դիմաց, նոր S-money-ն թույլ է տալիս գումարային փոխանցում անել օգտագործողների միջև: Ընդ որում` անհրաժեշտ չէ իմանալ գումար ստացողի ռեկվիզիտները: Ֆունկցիայի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում, սակայն BPCE-ն խոստանում է, որ այն շատ լավ կիրառություն կգտնի միկրոբլոգային ցանցում:

Աղբյուրը` Reuters