Սոցցանց, որը կիսվում է օգտագործողների հետ իր շահույթով

0041Facebook-ը, Google-ն ու այլ ինտերնետ-հսկաներ միլիարդներ են աշխատում գովազդի միջոցով: Իսկ օգտագործողները կարծես թե չեն առարկում այդ փաստին` համաձայնվելով փոխարենն անվճար օգտվել տրամադրվող ծառայություններից: Արդյունքում այդ ընկերությունները հաճախ ունենում են գերեկամուտ, և այդ ամենը օգտագործողների շնորհիվ:Օրինակ` YouTube-ում իրավիճակն այլ է. այն օգտագործողները, որոնց տեսանյութի էջում գովազդ է տեղադրվում, ստանում են դրա եկամտի մի մասը:

Tsū նոր սոցցանցն առաջարկում է սոցցանցի ավելի արդար մի մոդել, ըստ որի` օգտագործողները ստանում են եկամտի մի մասը, հաշվի առնելով, որ հենց իրենք են եկամուտ բերող բովանդակության ստեղծողը: Tsū-ն առաջարկում է վճարային համակարգի միջոցով պարբերաբար վճարումներ անել օգտագործողներին: Սոցցանցում գրանցվելու համար պետք է ունենալ հրավեր արդեն գրանցված օգտագործողների կողմից:

0037

Սոցցանցի ղեկավարները նախատեսում են գովազդի եկամտի 90%-ը տրամադրել օգտագործողներին:

Աղբյուրը` http://www.tsu.co/