Google-ը ներկայացրել է Nexus Player նվագարկիչը

1_Nexus_PlayerNexus 6 սմարթֆոնի և Nexus 9 պլանշետի շնորհանդեսի հետ միասին Google ընկերությունը ներկայացրել է մեդիափլեյեր, որը մշակվել է ASUS ընկերության հետ համատեղ: Nexus Player կոչվող մոդելն աշխատում է Android TV օպերացիոն համակարգով:

Բացի այդ` նվագարկիչը թույլ է տալիս Android-խաղեր խաղալ, ինչի համար ընկերությունն առաջարկում է առանձին ձեռք բերել հատուկ գեյմփադը:

3_Nexus_PlayerNexus Player-ն ունի նաև հեռակառավարման համակարգ` նախատեսված ձայնային հրահանգների համար: Nexus Player-ի պատվիրել հնարավոր կլինի արդեն հոկտեմբերի 17-ին, իսկ վաճառքում այն կհայտնվի նոյեմբերի 3-ին: Սարքի արժեքը $99 է:

2_Nexus_PlayerNexus Player-ի տեխնիկական տվյալները.

  • Օպերացիոն համակարգ` Android TV,
  • Պրոցեսոր` Intel Atom, քառամիջուկ, 1,8 ԳՀց,
  • Գրաֆիկա` PowerVR Series 6,
  • Հիշողություն` 8 ԳԲ ներքին, 1 ԳԲ օպերատիվ,
  • Անլար կապ` Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth LE 4.0,
  • HDMI, Micro-USB 2.0,
  • Չափսեր` 120x120x20 մմ,
  • Քաշ` 235 գրամ: