Հոկտեմբերի 19-ին կկայանա ծրագրավորման թիմային օլիմպիադա

Հոկտեմբերի 19-ին կկայանա ծրագրավորման թիմային օլիմպիադա

035Հոկտեմբերի 19-ին` ժամը 09:30-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում կմեկնարկի ամենամյա ծրագրավորման թիմային օլիմիպիադան՝ «Անկախության գավաթը», որը նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը և «Օ-Էմ-Դի» ընկերությունը:

Օլիմպիադային կմասնակցեն Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և առաջատար դպրոցների շուրջ 100 ուսանողներ ու աշակերտներ: Միջոցառման նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել ծրագրավորման հմտությունները և հնարավորություն ընձեռել փորձարկելու սեփական գիտելիքները տվյալ ասպարեզում:

Օլիմպիադայի ընթացքում թիմերին կտրվեն տարբեր բարդության խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է 5 ժամվա ընթացքում մտածել և օգտագործել որևէ ալգորիթմ և/կամ ծրագիր: Առաջին տեղ զբաղեցրած թիմը կստանա 300.000 ՀՀ դրամ մրցանակ, երկրորդը՝ 240.000, երրորդը՝ 180.000, չորրորդ տեղը գրաված մասնակիցը կարժանանա 150.000 դրամ մրցանակի, իսկ հինգերորդը տեղի մրցանակային ֆոնդը կազմում է 120.000 դրամ: