Facebook-ը պահանջում է թրմամոլության դեմ պայքարող մարմիններից կեղծ պրոֆիլներ չօգտագործել

dea-raid-tim-sloan-afp-getty«Facebook» սոցցանցը ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունից պահանջել է խոստանալ, որ վերջինս չի կիրառի կեղծ պրոֆիլներ անցկացվող հետախուզական միջոցառումների և հետաքննությունների ժամանակ։ Նշենք, որ վերջերս բացահայտվել էր նման դեպք, երբ գերատեսչությունը նման ձևով սոցցանցում հետաքննություն էր անցկացրել։

Այս ամենը պարզվել էր այն ժամանակ, երբ Նյու Յորքի մի բնակչուհի բողոք է ներկայացրել առ այն, որ վարչության աշխատակիցներից մեկն իր անունով պրոֆիլ է բացել և հրապարակել լուսանկարներ, որոնք պահվել են իր հեռախոսում: Կինը պնդում է, որ լուսանկարները հեռախոսից վերցվել են այն բանից հետո, երբ 2010թ․ հուլիսին իրեն ձերբակալել էին և մեղադրել թմրանյութեր պահելու մեջ:

Facebook-ի անվտանգության ծառայության պետ Ջո Սալիվանը վարչությանը նամակ է գրել, որում նշել է, որ իրավապահ մարմինները պետք է հետևեն նույն կանոններին, ինչ շարքային օգտատերերը: Պատասխանելով նամակին՝ ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բրայան Ֆելոնը խոստացել է ստուգել այս տեղեկություննները:

Աղբյուրը՝ Theverge.com