Կողպեք` ճկվող բանալիով (վիդեո)

Սովորական կողպեքները բացելու համար, ինչպես հայտնի է, «մասնագետներին» անհրաժեշտ է 3-10 րոպե` կախված կողպեքի բարդությունից: Այս խնդիրը լուծելու իր տարբերակն է առաջարկել չինացի մի դիզայներ, ով ստեղծել է -ճկվող բանալիով կողպեք:

Կողպեքում տեղադրված սարքն ունի սինուսոիդի տեսք (ալիքաձև), սովորաբար դրանք տեղադրված են լինում ուղիղ երկայնքով: Կողպեքը բացելու համար անհրաժեշտ է ունենալ ճկվող բանալի, որը նման է շղթայի:

B0ThWX8IIAE2mF_

 

Իհարկե, դեռ հարց է, թե որքանով է ամուր ճկվող բանալին, բացի այդ` այն հնարավոր չի լինի պատճենել` մեկ այլ մարդու տալու համար, սակայն անվտանգության տեսանկյունից սա մի քայլ առաջ է: Թե ինչպես է աշխատում կողպեքը, դիտեք տեսանյութում:

Աղբյուրը` io9.com