Հավելվածներ, որոնք օգնում են ավելի լավ քնել (վիդեո)

Ժամանակակից աշխարհում, երբ բոլորը զբաղված են ուսմամբ, աշխատանքով և զանազան այլ գործերով, չափազանց դժվար է պահպանել 8 ժամյա առողջ քնի ռեժիմը: Նման պայմաններում մեր օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ կերպով հանգստանալ և որոշակի հոգնածություն է կուտակում ամեն օր: Ստեղծված իրավիճակը ուղղելուն կօգնեն ստորև բերված հավելվածները:

Twilight
2
Այն ոչ մի կապ չունի վամպիրյան հայտնի սագայի հետ, սակայն կօգնի Ձեզ թուլանալ քնելուց առաջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ հեռախոսի էկրանի կապույտ ճառագայթները խախտում են քնելու սովորական արագությունը: Բայց դա, իհարկե, չի ստիպի հրաժարվել գիշերը բջջայինով սոց.ցանցեր այցելելուց: Twilight հավելվածը նվազեցնում էկրանի պայծառությունը, ինչպես նաև ֆիլտրացման է ենթարկում կապույտ գույնը: Սակայն կա մեկ թերություն. ոչ բոլոր սմարթֆոնների վրա է հավելվածն աշխատում արդյունավետ:

White Noise Lite
3
Մարդու ուղեղը լսում է շրջապատի աղմուկը նույնիսկ քնած ժամանակ: Եթե ֆոնը չափազանց ցածր լինի, մարդը կարող է արթնանալ ցանկացած կտրուկ ձայնից:
White Noise-ը լուծում է խնդիրը. այն հնչեցնում է անտառային ձայներ, օդափոխիչի աղմուկը, ջրի ու քամու ձայնը և այլն: Մշակողների խոսքով՝ այն կնպաստի հանգիստ քնին:

Sleep as Android

Այս հավելվածի գլխավոր ունակությունն այն է, որ սմարթֆոնի սենսորները վերահսկում են, թե որքան խորն եք Դուք քնած: Տվյալները ստանալուց հետո սարքն ինքնուրույն որոշում է, թե երբ ձեզ արթնացնել:

 

Sleep Cycle
4
Եթե նախորդ հավելվածները Ձեզ օգտակար չթվացին, փորձեք Sleep Cycle-ը, որի առավելություններից է խելացի զարթուցիչը և այն, որ հավելվածը վերլուծում է, թե ինչ է կատարվում այն ընթացքում, երբ Դուք քնած եք:

Timely

Հավելվածն ունի բազմաթիվ հետաքրքիր գործառույթներ: Timely-ին հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր վախենում են քնած մնալ: Հավելվածի զարթուցիչն անջատելու համար անհրաժեշտ են հատուկ գործողություններ՝ օրինակ թեքել բջջայինը կոնկրետ անկյան տակ և այլն:

Աղբյուրը՝ phonearena