Ռուսասատանյան հաքերները լրտեսե՞լ են ՀՀ ՊՆ աշխատակիցներին

conference-call-hackerFireEye կազմակերպությունը ներկայացրել է ուսումնասիրություն, ըստ որի` APT28 հաքերային խումբը փորձել է գողանալ Հայաստանի ՊՆ աշխատակիցների տվյալները՝ ստեղծելով ՊՆ-ի կայքի լոգին լինելու էջի կեղծ տարբերակը։ Այս մասին տեղեկանում ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։

Զինվորականներին խաբելու համար ստեղծվել է rnil.am կայքը, որը տեսողական առումով շատ նման է mil.am հասցեին։ Պարզ չէ, թե դա երբ է արվել։ rnil.am կեղծ կայքում այժմ տեղադրված է կեղծ Yahoo լոգին էջ։ Բացի այդ՝ կայքը գրանցողի տվյալներն ակնհայտորեն կեղծ են։

FireEye կազմակերպությունում մեծ հավանականությամբ համարում են, որ այս խումբը ղեկավարվում է Ռուսասատանից՝ Կրեմլից։

Ըստ զեկույցի՝ կարելի է ենթադրել, որ նման հարձակումները եղել են մինչև 2009 թվականը, երբ պետական կայքերը և ցանցերը սկսեցին վերահսկվել անվտանգության կողմից։