Մոտ երկու շաբաթ առաջ Microsoft ընկերությունը հայտարարեց, որ այլևս չի օգտագործելու Nokia բրենդի անունն իր արտադրանքներում։ Իսկ վերջերս ցանցում են հայտնվել Nokia-ին փոխարինող Microsoft Lumia նոր բրենդի առաջին սմարթֆոնի նկարները։
Լուսանկարները տեղադրվել են չինական Weibo սոցցանցում։ Սարքը կրում է RM-1090 կոդային համարը։ Ենթադրվում է, որ այն Lumia 530 մոդելի բյուջետային տարբերակն է, սակայն լուսադիոդային լուսարձակմամբ և դիմային տեսախցիկով։
Դատելով լուսանկարներից՝ Microsoft-ը որոշել է հավատարիմ մնալ Nokia-ի դիզայներական գաղափարներին։ Թե ինչ տեխնիկական պարամետրեր կունենա նոր մոդելը, առայժմ հայտնի չէ, սակայն սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը հնարավոր է տեղի ունենա առաջիկա ամիսների ընթացքում։
Աղբյուրը՝ wmpoweruser.com