Google Calendar-ը դարձել է ավելի գեղեցիկ ու հարմար (տեսանյութ)

0024-700x352Google ընկերությունը ներկայացրել է թարմացված Calendar հավելվածը, որը նախատեսված է Android օպերացիոն համակարգի համար։ Ինտերֆեյսի դիզայնը ամբողջովին փոխված է, իսկ օրակարգի պլանավորումը դարձել է ավելի հեշտ ու արդյունավետ։

Հավելվածը ստացել է ոճային և  մինիմալիստական Material Design, ընդ որում՝ ավելացվել է Schedule View ռեժիմը, որը ցուցադրում է յուրաքանչյուր իրադարձության մասին ակտուալ տեղեկատվություն, օրինակ՝ քարտեզներ կամ նկարներ։

004

Calendar-ը դարձել է նաև «խելացի»․ երբ  էլ-փոստին նամակ է գալիս չվերթի հաստատման կամ հյուրանոցում ամրագրված համարի մասին, Calendar-ն ավտոմատ կերպով տվյալ ամսաթվի համար ստեղծում նոր գրառում։

005

Եվս մեկ նորամուծություն է «օգնականը», որն իրենից ներկայացնում է կոնտեքստային ավտոլրացում, որը հիմնվելով կոնտակտների, հասցեների ու հեռախոսահամարների վրա, օգնում է ստեղծել օրացույցի նոր գրառում։


Թարմացված Calendar-ն արդեն հասանելի է Android 5.0-ի բոլոր օգտագործողներին, իսկ 4.1 տարբերակն օգտագործողները պետք է սպասեն մի քանի շաբաթ։

Աղբյուրը՝ google.com