Moto G սմարթֆոնները սկսել են ստանալ Android 5.0 Lollipop թարմացումը

lollipopArs Technica-ն գրում է, որ Android 5.0 Lollipop թարմացումը ստացող առաջին սմարթֆոնը դարձել է Moto G-ն (այս տարի թողարկված տարբերակը)։ Իհարկե, խոսքն այն սմարթֆոնների մասին է, որոնք չեն պատկանում Nexus-ների շարքին։

Android 5.0 Lollipop-ի թարմացման ծավալը Moto G-ի համար կազմում է 386,7 ՄԲ։

Հետաքրքիր է, որ առաջինը դարձել է ոչ թե խոշոր արտադրողներից որևի մեկի դրոշակակիրը, այլ բյուջետային Moto G մոդելը։ Նշենք, որ ներկա պահին, ԱՄՆ-ի տարածքից բացի, թարմացումը սկսել է ստանալ նաև LG G3 դրոշակակիրը։

Աղբյուրը՝ Arstechnica