YouTube-ը հայտարարել է Music Key երաժշտական ծառայության գործարկման մասին (տեսանյութ)

YOUTUBE-IPHONE-5-600x400YouTube վիդեոհոսթինգը գործարկել է նոր վճարովի երաժշտական ծառայություն։ Այս մասին տեղեկանում ենք YouTube-ի պաշտոնական բլոգից։

Ծառայության ամսավճարը կազմում է 7,99 դոլար։ Դառնալով բաժանորդ՝ օգտագործողները կկարողանան դիտել տեսանյութերն առանց գովազդի և պահպանել դրանք օֆլայն դիտման համար։ Բացի այդ՝ ծառայությունը թույլ կտա ֆոնային ռեժիմով լսել երաժշտությունը սմարթֆոններից օգտվելիս։ Նաև բաժանորդագրությունը թույլ կտա Google Play Music-ի միջոցով դիտել Google Play-ի տեսանյութերը։

Բաժանորդագրվելու դեպքում YouTube-ը թույլ կտա լսել օգտագործողի երաժշտական նախասիրությունների վրա հիմնված երգացանկեր, ինչպես կներկայացնի նաև պատրաստ երգացանկեր՝ տարբեր թեմաներով։

Աղբյուրը՝ YouTube.com