Facebook-ը ներկայացրել է ընկերների մասին տեսանյութեր ստեղծելու ծառայություն (տեսանյութ)

Facebook1Facebook սոցցանցը ներկայացրել է տեսանյութեր պատրաստելու ծառայություն, որը նվիրված է Գոհաբանության տոնին և կրում է Say Thanks անունը(«Շնորհակալություն ասա»)։


Տեսանյութերում կարելի է ավելացնել տվյալ ընկերոջն ուղղված գրառումները, համատեղ նկարները և այլն։ Ընդհանուր առմամբ Say Thanks-ը հավաքում է տեսաշարն ավտոմատ կերպով։ Օգտագործողին մնում է միայն ընտրել գրառումները, նկարներն ու ուղեկցող երաժշտությունը։ Ծառայության մեջ արդեն կան ընտրված երգեր՝ ընկերների, ընտանիքի անդամների կամ սիրելիների համար։ Տեսանյութը տեսանելիությունը կարելի է նախապես որոշել՝ հրապարակային, միայն ընկերների համար, թե միայն այն ընկերոջ համար, որին ուղղված է այն։

Say Thanks-ը ստեղծվել է Գոհաբանության տոնին ընդառաջ, սակայն այն չի դադարի գործել տոնի ավարտից հետո։ Ծառայությունն այս պահին հասանելի է տասը լեզուներով։

Աղբյուրը՝ Facebook