Կմեկնարկի «WebԾիրան» 4-րդ առցանց կինոփառատոնը

9642«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը սկսում են «Web Ծիրան» համահայկական չորրորդ առցանց կինոփառատոնը: Այն կմեկնարկի 2014թ. նոյեմբերի 18-ին և կտևի մինչև 2015թ.-ի փետրվարի 25-ը:

Փառատոնի մասնակիցների համար սահմանվել է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 400 000 ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով:

Ինչպես գլխավոր, այնպես էլ խրախուսական մրցանակակիրները կստանան նաև նկարահանող պրոֆեսիոնալ տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն:

Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի:

«Web Ծիրան» 4-րդ համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2015թ. փետրվարի 25-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում: