«Աշխատանքային» Facebook-ը կգործարկվի հունվարի՞ն

l_5179Facebook սոցցանցի աշխատանքային տարբերակը, որը նախատեսված է գործընկերների հետ շփվելու, փաստաթղթերի վրա համատեղ աշխատելու համար, հնարավոր է գործարկվի 2015-ի սկզբին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ աղբյուրի` ծառայությունը կլինի անվճար և նպատակ կունենա օգտագործողների մեծ բանակ հավաքել:

«Աշխատանքային» Facebook-ում գրանցվելու համար անհրաժեշտ կլինի, որպեսզի կայքում գրանցվի ընկերությունը: Թերթը գրում է, որ ծառայությունը գտնվում է փորձարկման վերջին փուլում և թեստավորմանը մասնակցում են մոտ տասը ընկերություններ:

Facebook at Work կոչվող ծառայությունը կունենա նույն սոցցանցի տեսքը` լրահոսով, ընկերներով ու խմբերով: Դրա ստեղծման նպատակն է օգնել մարդկանց կենտրոնանալ աշխատանքի վրա, չշեղվել և սոցցանցն օգտագործել զուտ գործնական նպատակներով:

Աղբյուրը` The Wall Street Journal