Ավարտվեց GDG DevFest Armenia 2014 միջոցառումը (լուսանկարներ)

Նոյեմբերի 22-ին և 23-ին Թումո կենտրոնում տեղի ունեցավ GDG DevFest Armenia 2014 միջոցառումը, որին մասնակցեցին ընդհանուր թվով մոտ 200 երիտասարդներ: Միջոցառումը, հանդիսանալով միջազգային DevFest միջոցառումների շարքի հայաստանյան մասը, կազմակերպվել էր Google, X-TECH և Ginosi ընկերությունների հովանավորությամբ՝ Google Developer Group Armenia (GDG Armenia) խմբի և Թումո կենտրոնի կողմից:

IMG_1324

Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես միջոցառումն իր շուրջն էր համախմբել ոչ միայն ծրագրավորողների, այլև տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց, ովքեր երկու օրերի հագեցած օրակարգով լսում և մասնակցում էին ինչպես Google-ի տեխնոլոգիաների, այնպես էլ այլ բաց կոդով տեխնոլոգիաների և ստարտափներին վերաբերող ներկայացումներին:

Այս տարվա միջոցառման հատուկ հյուրերն էին Google ընկերության Սան Ֆրանցիսկոյի գրասենյակում աշխատող մեր հայրենակից Արամ Այազյանը և GDG Omsk խմբի համակարգող Սերիկ Բեյսենովը:

IMG_1482

IMG_1294

Բացի հրավիրված բանախոսներից` ելույթ ունեցան նաև տեղի ընկերությունների բարձրակարգ մասնագետները՝ ներկայացնելով Google-ի Angular JS, Google Fit, Android Lollipop, Polymer և Cardboard պրոդուկտների առանձնահատկությունները, բաց կոդով աշխատող հայկական Vostan CMS-ը, Unity3d-ն, արհեստական բանականության ալգորիթմները, իսկ ստարտափ ընկերությունների հաջողության գրավականների մասին պատմեցին Granatus Ventures-ի գործընկեր Երվանդ Սարգսյանը, գործարար Ալ Էյսայանը և Ginosi ընկերության տեխնիկական ղեկավար Ամուր Ավագյանը:

IMG_1459

IMG_1388

Ունենալով երեք հիմնական ուղղվածություն՝ Google-ի տեխնոլոգիաներ, այլ բաց կոդով տեխնոլոգիաներ և գործարարություն, GDG DevFest Armenia 2014-ն իր երկօրյա հագեցած օրակարգով մասնակիցներին հնարավորություն տվեց մեկ տեղում շփվել միմյանց հետ, ձեռք բերել նոր գիտելիքներ և կիսվել սեփական գիտելիքներով: