Qualcomm-ը ներկայացրել է սեփական սմարթֆոնը` Snapdragon 810

Qualcomm-MDP-SmartphoneՇուկայում դեռ չկան Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով սմարթֆոններ, և դժվար թե դրանք վաճառքում հայտնվեն մինչև տարեվերջ: Սակայն շատ ցանկացողների համար Qualcomm ընկերությունը պատրաստ է բացառություն անել սեփական սմարթֆոնի տեսքով, որը կարտադրվի Mobile Development Platform ծրագրի շրջանակներում:

Օրերս Qualcomm ընկերությունը ներկայացրել է իր Mobile Development Platform ծրագիրը, որի շրջանակներում սպառողներին կառաջարկվեն ամենավերջին տեխնիկական լուծումներով սարքերը: Ծրագրի առաջին սմարթֆոնը Snapdragon 810-ն է, որն ունի 6,17 դյույմանոց էկրան` 2560х1600 թույլատրությամբ: Սմարթֆոնն աշխատում է 64 բիտանոց Qualcomm Snapdragon 810 պրոցեսորով, ունի 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, Adreno 420 գրաֆիկական պրոցեսոր, 13 ՄՊ հիմնական տեսախցիկ, 3 020 մԱԺ մարտկոց: Սմարթֆոնը կարժենա $800:

Qualcomm-MDP-Smartphone

Snapdragon 810-ը վաճառքի դուրս կգա դեկտեմբերի կեսերին: