Samsung-ն առաջարկում է խելացի ժամացույցի հետ փոխազդեցության նոր ձև

Samsung_Galaxy_Gear_in_cradle-750x422Ինչ տեսք էլ ունենան ժամանակակից խելացի ժամացույցները, դրանք օգտագործելու միակ օպտիմալ տարբերակը, թերևս, սենսորային էկրանն է: Սակայն Samsung ընկերությունը համաձայն չէ այս տարբերակի հետ և աշխատում է կրելի սարքի կառավարման բոլորովին նոր մեթոդի ուղղությամբ:

 

Կորեական ընկերությունը ներկայացրել է արտոնագրային դիմում, որում նկարագրվում է կլոր խելացի ժամացույց, որի հետ օգտագործողի «շփումը» կատարվում է սարքի ապակու շուրջ տեղադրված պտուտակ-օղակի միջոցով: Հավանաբար, այս պտուտակը կարող է ծառայել նկարներն ու այլ օբյեկտները zoom անելու, էջերը թերթելու, մենյուիդ օգտվելու համար:

samsung-patent-interface-round-smartwatch2

Նշենք, որ նման լուծում օգտագործվում է Apple-ի խելացի ժամացույցում, սակայն այն չափսերով բավական փոքր է ու տեղադրված է ժամացույցի կողային հատվածում:

Աղբյուրը` androidauthority.com