Անլար արհեստական աչքը կփորձարկեն մարդկանց վրա

l_12434Ավստրալական Մոնաշա համալսարանի գիտնականները հաջորդ տարվանից կսկսեն արհեստական աչքի կլինիկական փորձարկումները: Նրանք արդեն ստեղծել են անլար բիոնիկ ինտերֆեյս, որը կկարողանա արհեստական աչքի ազդանշանները փոխանցել մարդու ուղեղին: Այդպիսով, այս սարքի միջոցով կկարողանան տեսնել նույնիսկ կույր մարդիկ, որոնց մոտ վնասված է ոչ միայն ցանցաթաղանթն, այլև տեսողական նյարդը:

Աչքը բաղկացած է երկու մասից. առաջինը փոքրիկ միկրոսխեմա է, որը տեղադրվում է ուղեղի մեջ, իսկ երկրորդը` արտաքին սենսորներ են, որոնց տեղում կարող են հանդես գալ ներդրված տեսախցիկներով ակնոցներ: Սենսորներից ազդանշանը փոխանցվում է միկրոչիպին անլար կապի միջոցով՝ շրջանցելով ցանցաթաղանթն ու տեսողական նյարդը:

Աղբյուրը՝ Ubergizmo