Coca-Cola-ն հայկական շուկայի համար թողարկել է անակնկալներով հագեցած հավելված (տեսանյութ)

Coca-Cola-ն հայկական շուկայի համար թողարկել է անակնկալներով հագեցած հավելված (տեսանյութ)

305zgCoca-Cola-ն տոներին ընդառաջ թողարկել է Coca-Cola Magic հավելվածը, որը պարունակում է մի քանի հաճելի անակնկալ: Հավելվածում օգտագործվում է լրացված իրականության տեխնոլոգիան: Հավելվածը միացնելուց հետո կարելի է տեսախցիկն ուղղել Coca-Cola-ի շշերի ուղղությամբ և տեսնել թաքնված անակնկալը: Անակնկալներ թաքնված են նաև Երևանի կանգառներում: Իսկ Դալմա Գարդեն մոլում կարելի է նույն եղանակով տեսնել Ձմեռ պապի տոնական ուղերձը:

Հավելվածը նախատեսված է միայն հայկական շուկայի համար. այն մշակել է ARLOOPA հայկական ընկերությունը, իսկ եռաչափ անիմացիաները պատրաստել է X-TECH-ը: Այս մասին itTREND.am-ի հետ զրույցում ասաց ARLOOPA-ի համահիմնադիր տնօրեն Արման Աթոյանը:

Հավելվածն անվճար է և նախատեսված է Android-ի և iOS-ի համար: