Լավագույն կարաոկե-հավելվածները

Այսօր կծանոթանանք այն լավագույն Android-հավելվածների հետ, որոնք նախատեսված են կարաոկե երգելու համար:

Sing! Karaoke by Smule

Sing-421x750

Sing! հավելվածն առաջարկում է հիմնականում անգլալեզու երգեր: Ծրագիրն անվճար է, կարելի է բեռնել այստեղ:

Red Karaoke

Այս հավելվածում կա ավելի քան 50 հազար երգ, ծրագիրն ապահովում է 28 լեզու, ինչպես նաև թույլ է տալիս ուղիղ միանալ YouTube-ի տեսանյութերին: Բացի այդ՝ օգտագործողը կարող է ձայնագրել սեփական տեսանյութերն ու օնլայն ռեժիմով դուետ երգել: Կատարումները կարելի է նաև հրապարակել:

Ծրագիրը բեռնելու համար սեղմեք այստեղ:

StarMaker

Այս հավելվածի առանձնահատկությունն Auto-Tune ֆունկցիան է, որն օգնում է նոտաները ճիշտ երգել: Հավելվածը թույլ է տալիս նաև ձայնագրել սեփական երգը կամ տեսանյութ նկարահանել:

StarMaker-ը բեռնելու համար այցելեք այստեղ:

Караоке по-русски

Հայերի երգացանկում շատ են ռուսական երգերը. դրանք երգելու համար կարող եք օգտագործել հենց Yokee հավելվածը, որը հիմնականում աշխատում է YouTube-ի հետ:

Բեռնել հավելվածը կարող եք այստեղ: