Անլար լիցքավորումը կդառնա երեք անգամ ավելի արագ

wireless-charging-750x430Անլար լիցքավորումն այսօր արդեն նորույթ չէ, սակայն այն դեռ այնքան էլ տարածված չէ, ինչպես, օրինակ, Wi-Fi տարածող սարքերը: Freescale ընկերությունը զբաղվում է անլար լիցքավորման լուծման մշակմամբ, որը թույլ կտա լիցքավորել սարքերը երեք անգամ ավելի արագ, քան ներկայիս տեխնոլոգիաները:

Շուկայում առկա տեխնոլոգիան կարողանում է փոխանցել միայն 5 Վատտ, մինչդեռ Freescale-ի մշակած տեխնոլոգիան կփոխանցի 15 Վատտ: Պրակտիկայում սա կնշանակի, որ 4000 մԱ/ժ տարողությամբ մարտկոցը կլիցքավորվի երկու ժամվա ընթացքում:

Սակայն նշենք, որ լարի միջոցով լիցքավորման ժամանակ սարքը կարելի է օգտագործել՝ առանց խանգարելու լիցքավորմանը: Անլար լիցքավորման դեպքում դա դեռևս հնարավոր չէ:

Աղբյուրը՝ Techradar