Sony-ն գումար է հավաքում «խելացի» կողպեքի թողարկման համար (տեսանյութ)

l_12577Sony ընկերությունը ֆինանսապես այնքան էլ լավ վիճակում չէ, և ծախսերն այժմ գերազանցում են ընկերության եկամուտը: Սա ստիպում է ճապոնական գիգանտին կենտրոնանալ ինովացիոն արտադրանքների վրա: Այժմ Sony-ն սկսել է համաֆինանսավորման սկզբունքով միջոցներ հավաքել Qrio «խելացի» կողպեքի թողարկման համար:

Հավանաբար, ընկերությունն այսպես ուզում է ուշադրություն գրավել և նորից ձեռք բերել երիտասարդ ու ինովացիոն ընկերության իմիջ: Օգտագործողներն իրենց հերթին կարող են օգտվել ակցիայից ու ձեռք բերել կողպեքը մոտ  95 դոլարով:


«Խելացի» կողպեքը բացվում և փակվում է սմարթֆոնի հրահանգով. սարքի գլխավոր առանձնահատկությունը, թերևս, կոմպակտ չափսերն են: «Բանալիները» կարելի է փոխանցել ընկերներին մեսինջերների միջոցով:

Աղբյուրը՝ The Verge